Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Վեներաբանություն

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և պայքարը նրա դեմ

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և պայքարը նրա դեմ

Հարցազրույց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բժշկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սամվել Գրիգորյանի հետ:

 

- Ի՞նչը նպաստեց ողջ աշխարհում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի սրընթաց տարածմանը:


- Վերջին տասնամյակներում լայն տարածում ստացած զբոսաշրջությունը, բնակչության ակտիվ տեղաշարժերը մի երկրից մյուսը, նաև վարակի փոխանցման ուղիների և պաշտպանման միջոցների մասին բնակչության լայն զանգվածների անտեղյակությունը և մի շարք այլ գործոններ նպաստեցին ՄԻԱՎ վարակի արագ տարածմանը: Համաճարակի զարգացման սկզբնական շրջանում լայնածավալ և համակարգված կանխարգելիչ միջոցառումների բացակայությունը նպաստեց, որ վարակը ՄԻԱՎ-ի նկատմամբ առավել խոցելի խմբերից (մարմնավաճառներ, հոմոսեքսուալ տղամարդիկ, թմրամիջոցների ներարկային օգտագործողներ) թափանցի բնակչության լայն շերտեր և վերաճի համաճարակի:

 

Այն, որ տասնյակ միլիոնավոր մարդիկ չգիտեն` ինչպես պաշտպանվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից, ցավալի իրողություն է: Սակայն առավել անհանգստացնող է այն, որ ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ 90%-ը չգիտի իր վարակված լինելու մասին և նպաստում է վարակի տարածմանը:

 

- Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված:


- Դա պայմանավորված է ՄԻԱՎ վարակի կլինիկա-համաճարակաբանական առանձնահատկություններով: ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է` ՄԻԱՎ(ԹԼճ)-ը: Ներթափանցելով մարդու օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային համակարգն այն աստիճան, որ օրգանիզմը կորցնում է զանազան վարակների, այդ թվում մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը և զարգանում են, այսպես կոչված, օպորտունիստական հիվանդություններ: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ այդ հիվանդություններն ի հայտ են գալիս հիմնականում վարակվելուց 7-15 տարի անց: Այդ հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնական` ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի` ՁԻԱՀ (հկԼԺ)-ի փուլը: Մինչ այդ մարդը կարող է առողջական վիճակի հետ կապված որևէ գանգատ չունենալ, առողջ արտաքին ունենալ և անգամ չկասկածել իր վարակված լինելու մասին: Չիմանալով իր վարակվածության մասին և չկիրառելով անվտանգության միջոցներª ՄԻԱՎ-ով վարակված մարդը վարակման պահից ի վեր կարող է վարակը փոխանցել ուրիշներին:

 

- Իսկ ինչպե՞ս է փոխանցվում վարակը:


- ՄԻԱՎ-ը փոխանցվում է միայն օրգանիզմի որոշակի հեղուկների միջոցով: Այդ հեղուկներն են` արյունը, սերմնահեղուկը, հեշտոցային արտազատուկները, մայրական կաթը: Վարակումը տեղի է ունենում, երբ նշված կենսաբանական հեղուկները ՄԻԱՎ վարակով հիվանդի օրգանիզմից ներթափանցում են առողջ մարդու օրգանիզմ ` լորձաթաղանթների կամ վնասված մաշկի միջոցով: Դա նշանակում է, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել առանց պահպանակի սեռական հարաբերությունների ժամանակ, արյան փոխներարկման հետևանքով, ներարկային ճանապարհով թմրամիջոցներ օգտագործելիս: Վարակված կանայք կարող են վիրուսը փոխանցել իրենց երեխաներին` հղիության ընթացքում, ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս: Չախտազերծված գործիքներով դաջվածքներ կատարելը, մարմնի տարբեր մասերի դակումը, ուրիշի անձնական հիգիենայի պարագաների (ածելի, ատամի խոզանակ) օգտագործումը ևս ՄԻԱՎ-ով վարակվելու որոշակի վտանգ են պարունակում:

 

- Հնարավո՞ր է վարակվել ՄԻԱՎով կենցաղային շփումների ժամանակ:


- ՄԻԱՎ-ը չի փոխանցվում առօրյա, կենցաղային շփումների ժամանակ, ուստի առանց ավելորդ վախի կարելի է սեղմել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդի ձեռքը, գրկախառնվել նրա հետ, աշխատել կամ սովորել նրա հետ, նրա հետ համատեղ օգտվել նույն կենցաղային իրերից (սպասք, հեռախոս, համակարգիչ և այլն): ՄԻԱՎ-ը չի փոխանցվում նաև հազի, փռշտոցի, մոծակի խայթոցի միջոցով:

 

- Ինչպե՞ս կարող է մարդն իմանալ, որ վարակվել է ՄԻԱՎ-ով:


- Օրգանիզմում ՄԻԱՎ-ի առկայությունը կարելի է հաստատել միայն հատուկ հետազոտության օգնությամբ: Այդ հետազոտությունը հիմնված է ՄԻԱՎ-ի նկատմամբ առաջացած հակամարմինների հայտնաբերման վրա: Հայտնաբերվելու համար բավարար քանակությամբ հակամարմիններ վարակվածների մեծ մասի արյան մեջ ի հայտ են գալիս վարակվելուց 3-6 ամիս հետո: Այդ ժամանակահատվածը կոչվում է ''ՙպատուհանի շրջան'': ''ՙՊատուհանի շրջանում'' ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքը բացասական կլինի: Սակայն արդեն իսկ այդ շրջանում վարակված մարդը կարող է վարակը փոխանցել ուրիշներին: Ուստի ՄԻԱՎ-ի վերաբերյալ պետք է հետազոտվել հնարավոր վարակման պահից առնվազն 3 ամիս հետո:

 

- Ովքե՞ր ունեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք:

 

- ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու կարիք ունեն նրանք, ովքեր երբևէ դրսևորել են ռիսկային, այսինքն` ՄԻԱՎ-ով վարակմանը նպաստող վարքագիծ. երբևէ օգտագործել կամ շարունակում են օգտագործել թմրամիջոցներ ներարկային ճանապարհով, առանց պահպանակի սեռական հարաբերություններ են ունեցել պատահական զուգընկերների հետ, ունեն որևէ սեռավարակ, ենթարկվել են մաշկի և լորձաթաղանթների ամբողջականության խախտմամբ ուղեկցվող միջամտությունների (դաջում, դակում և այլն)` չախտազերծված կամ կասկածելի մաքրության գործիքներով:

 

- Ինչու՞ է անհրաժեշտ հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ:


- ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը հնարավորություն կտա վաղ շրջանում ախտորոշել ՄԻԱՎ վարակը, իսկ հիվանդության վաղ ախտորոշումն ու ժամանակին սկսված համապատասխան բուժումը հնարավորություն են տալիս ՄԻԱՎ վարակով հիվանդին երկար ժամանակ պահպանել լավ ինքնազգացողությունն ու ֆիզիկական վիճակը, ինչպես նաև չվարակել հարազատ և սիրելի մարդկանց: Օրինակ. ամուսնու ՄԻԱՎ-ով վարակված լինելու մասին իմացությունը հղի կնոջը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել ապագա երեխայի վարակման վտանգը:

 

Ի դեպ, ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտությունը շատ ժամանակ չի պահանջում, ուղեկցվում է նախա և ետթեստային խորհրդատվությամբ, անվճար է, հետազոտվողի ցանկությամբ կարող է կատարվել անանուն: ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտության արդյունքները գաղտնի են և առանց հետազոտվողի թույլտվության չեն կարող տրամադրվել այլ անձանց:

 

- Որտե՞ղ կարելի է հետազոտվել ՄԻԱՎ-ի վերաբերյալ:


-Այդպիսի հետազոտություն անցնելու համար հարկավոր է դիմել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն (ք.Երևան, Ավան, Աճառյան 2) կամ ՄԻԱՎի նկատմամբ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն իրականացնող ցանկացած հաստատություն (կանանց կոնսուլտացիաներ, որոշ պոլիկլինիկաներ և այլն):

 

Կարելի է նաև ստանալ խորհրդատվություն ''Վստահության հեռախոս'' ծառայության միջոցով: ՄԻԱՎ վարակին, անվտանգ սեռական վարքագծին, թմրամոլությանն առնչվող հարցեր կամ խորհրդի կարիք ունեցող յուրաքանչյուր մարդ կարող է զանգահարել 66-01-10 հեռախոսահամարով և ստանալ համապատասխան տեղեկություններ ու խորհրդատվություն:

 

- Ինչպե՞ս կարելի է խուսափել ՄԻԱՎ-ով վարակվելուց:


- ՄԻԱՎ վարակն այն հիվանդություններից է, որոնց ձեռքբերումը պայմանավորված է հիմնականում մարդկանց վարքագծով և կենսակերպով: Վարակվելուց խուսափելու համար պարզապես անհրաժեշտ է դրսևորել անվտանգ վարքագիծ. զերծ մնալ թըմրամիջոցներ ընդունելուց, օգտագործել մեկանգամյա օգտագործման կամ ախտազերծված ներարկիչներ, ասեղներ, խուսափել պատահական սեռական կապերից կամ մշտապես պահպանակ օգտագործել: Շատերը գիտեն այս մասին, սակայն կյանքը ցույց է տալիս, որ մարդիկ իրենց իմացածը ոչ միշտ են գործնականում կիրառում: Պատճառը հավանաբար այն է, որ մարդկանց մեծամասնությանը ՄԻԱՎ/ ՁԻԱՀ-ի վտանգը անձամբ իրենց պարագայում չափազանց անիրական է թվում: Նրանք ոչ միշտ են հետևում անվտանգ վարքագծի կանոններին` հուսալով, որ վարակն իրենց կշրջանցի: Նման մարդիկ պետք է իմանան, որ ՄԻԱՎ-ով կարելի է վարակվել առանց պահպանակի նույնիսկ մեկ սեռական հարաբերության, թմրամիջոցի ընդամենը մեկ ներարկման հետևանքով: ՄԻԱՎ-ով չվարակվելու համար պատասխանատու և անվտանգ վարքագիծ պետք է դրսևորի յուրաքանչյուր ոք, ով մտահոգված է իր առողջության պահպանմամբ:

 

- Ինչպե՞ս արդյունավետ պայքարել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ:


- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարը պետք է լինի տևական, անընդհատ գործընթաց. այն չի կարող ընդհատվել խոցելի խմբերի համակազմի անընդհատ փոփոխման, մարմնավաճառության, թմրամոլության առկայության, վարքագծի փոփոխման գործընթացի երկարատևության պատճառով: Բազմաթիվ երկրների, նաև Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ նպատակաուղղված, համալիր միջոցառումների շնորհիվ հնարավոր է կասեցնել համաճարակի զարգացումը, հասնել ՄԻԱՎի տարածման տեմպերի նվազեցման և կայունացման: Սակայն այդ միջոցառումների արդյունավետության և ձեռք բերված արդյունքների կայունության գլխավոր նախապայմանը դրանց շարունակականության ապահովումը, անհրաժեշտ միջոցների առկայությունը և պետական աջակցության ընդլայնումն է: Այս առումով անգնահատելի է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ռազմավարությունների իրականացման հարցում միջազգային կազմակերպությունների աջակցությունը:

 

Համաճարակի դեմ արդյունավետ պայքարի համար պակաս կարևոր չեն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրողների նկատմամբ հանդուրժողական, հակախտրական վերաբերմունքի ձևավորումը, նաև կանխարգելման միջոցների, բուժման, խնամքի և աջակցության համընդհանուր հասանելիության ապահովումը, ինչը պարտավորվել են իրականացնել ՄԱԿ-ի անդամ երկրները մինչև 2010 թ.:

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի արմատական բուժում, նաև պատվաստանյութ այս հիվանդության դեմ դեռևս չկա: Պայքարի գլխավոր ուղղությունը շարունակում է մնալ կանխարգելումը, որի արդյունավետությունը կախված բոլոր մակարդակներում խնդրի կարևորության գիտակցումից, յուրաքանչյուրիս պատասխանատու վարք ագծից: Հետևաբար ՁԻԱՀ-ի դեմ պայքարը յուրաքանչյուրի խնդիրն է:

 

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրն արդիական է նաև մեր հանրապետության համար: Հայաստանի Հանրապետությունում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թ.: 2007 թ. մարտի 31-ի դրությամբ ՀՀ քաղաքացիների շրջանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 448 դեպք: ՄԻԱՎ վարակով հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական սեռի ներկայացուցիչներըª 342 մարդ, իգական սեռի ներկայացուցիչների մոտ արձանագրվել է վարակի 106 դեպք: ՄԻԱՎ վարակի 9 դեպք է արձանագրվել երեխաների մոտ: Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով վարակումը (51,3%) և հետերոսեքսուալ ճանապարհը (41,3%): Սրանցից բացի արձանագրվել են մորից երեխային, արյան և հոմոսեքսուալ ճանապարհներով ՄԻԱՎ վարակի փոխանցման դեպքեր: ՄԻԱՎ վարակով հիվանդներից 164-ի մոտ ախտորոշվել է ՁԻԱՀ: Համաճարակի սկզբից գրանցվել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների մահվան 104 դեպք: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրավիճակի գնահատումը վկայում է, որ հաշվարկային տվյալներով հանրապետությունում կա 2800 ՄԻԱՎ վարակ ունեցող մարդ:


ԱՆՎՏԱՆԳ ՎԱՐՔԱԳԻԾԸ ՄԻԱՎ-ՈՎ ՉՎԱՐԱԿՎԵԼՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ Է


XX դարի վերջին տասնամյակներին ի հայտ եկած ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշը (ՁԻԱՀ) նոր հազարամյակի հիմնական մարտահրավերներից է: Առաջին անգամ արձանագրվելով 1981 թ. ԱՄՆ-ում` այսօր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը տարածվել է բոլոր մայրցամաքներում և աշխարհի բոլոր երկրներում` վերաճելով գլոբալ համաճարակիª պանդեմիայի: 2006 թ. դեկտեմբերի դրությամբ աշխարհում ապրում է մոտ 40 մլն ՄԻԱՎ վարակով հիվանդ: Համաճարակն արդեն խլել է ավելի քան 25 մլն մարդկային կյանք:

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2007 (3)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

18.08.2014

Հարգելի Mari,  Ձեր նկարագրած խնդիրը հնարավոր է, բորբոքային պրոցեսի հետևանք է, որից էլ բխում են լուծի, ջերմության և թուլության ախտանիշները և որևէ կապ չի կարող ունենալ ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակի հետ այդքան կարճ ժամկետում:

Մեդ-Պրակտիկ

18.08.2014

Հարգելի Mari, ամենևին էլ պարտադիր չէ, որ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները սերմնահեղուկի միջոցով փոխանցվեն: Անպաշտպան սեռական հարաբերության ժամանակ սեռական օրգանների միմյանց հետ շփման պարագայում, պարտադիր կերպով հեշտոցի և առնանդամի վրա առաջանում են միկրոճաքեր: Եվ եթե զուգընկերներից մեկը սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիայի` այդ թվում նաև ՄԻԱՎ և հեպատիտ B-ի  կրող է, ապա վարակում տեղի կունենա:  

Mari

14.08.2014

es parzapes unem axtanshanner` cav kul taluc, porlucutyun, jermutyun ev tulutyun. Xndrum em patasxaneq harcis

Mari

12.08.2014

Bjishk jan xndrum em patasxaneq harcis. Ete es unecel em serakan haraberutyun aranc pahpanaki, bayc sermnahexuk chi ancel im mej, ayd depqum hnaravor e varaqvel? Naxapes shnorhakalutyun

Մեդ-Պրակտիկ

10.07.2014

Հարգելի Anna*, եթե Ձեր նշանածը ՄԻԱՎ վարակակիր է, և Դուք, բնականաբար, չեք ուզում վարակվել ՄԻԱՎ վարակով, ապա հարկավոր է մշտապես ունենալ պահպանակով պաշտպանված սեռական հարաբերություն, որի դեպքում վարակն անհավանական է: Իսկ երեխա ունենալու և հղիության հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտան գինեկոլոգներն ու վարակաբանները:

Մի ավելացում ևս, եթե Ձեր ամուսինը ՄԻԱՎ վարակակիր է, ու դուք պաշտպանված սեռական հարաբերություն եք ունենում ապա չեք կարող հղիանալ: Կարծում եմ Ձեր համար ևս ամենաանվտանգ և ճիշտ տարբերակը կլինի արտամարմնային բեղմնավորումը, դոնորական սերմնահեղուկով: Իսկ առավել  սպառիչ պատասխան Ձեր հարցին ու ճիշտ ուղղություն Ձեզ կտան գինեկոլոգներն ու վարակաբանները:   

anna*

09.07.2014

BAREV DZEZ BJISH XNDRUM EM PATASXANEQ HARCIS ES NSHANVACEM EV HIMA IM NSHANAC@ VARAKVACE MIAV VARAKOV >>>AMUSNANALU DEPQUM INCHPES VARVENQ VOR ES CHVARAKVEM EV HXIANAM?NAXAPES SHNORAKALUTYUN

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

04.06.2014

Հարգելի Grigor, բարև Ձեզ, սեռական գորտնուկների բուժումը միայն այրելով չի սահմանափակվում: Նախ և առաջ պետք է մանրակրկիտ ստուգման ենթարկվեք և՛ Դուք, և՛ Ձեր բոլոր զուգընկերները, որից հետո, ըստ ստացված տվյալների, կնշանակվի ՀԱՄԱԼԻՐ ԲՈՒԺՈՒՄ:

ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Grigor

09.05.2014

Bjidhk jan serakan organis vra gortnukner en exel..gnaci bjshki varecin varac@ ancav koxqic noric dursa galis inch anem vor ancni..dhnorhakalutyun

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

27.01.2014

Հարգելի Arsen Grigoryan, նման պատկեր կարող է պայմանավորված լինել սնկային ախտահարման, բորբոքման առկայությամբ կամ սեռավարակով, որոնց բնույթը պարզելու համար պետք է անցնել սեքսոլոգիական հետազոտություն: Կարող եք Երիցուկի թուրմով լվացումներ կատարել: Եթե գանգատները չանցնեն, խորհուրդ կտամ առանց հետաձգելու դիմել բժշկի՝ հետագա բարդություններից խուսափելու համար:

Հարգանքով`
ԵՊԲՀ  սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

arsen grigoryan

23.01.2014

bjishk jan es haraberveluc varakvel ei ,serakan organis vra gortnuk er exel,bujveci ancav,hima serakan organis vra tesnum em vor parakaluma,da inchic klini

Կարդացեք նաև

Կանդիդոզ. urolog.am
Կանդիդոզ. urolog.am

Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...

Վարակաբանություն
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am
Սեռական ճանապարհով փոխանցվող վարակները` հղիության ժամանակ. հարցազրույց ՄՄԱՊԳՀԿ մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ. morevmankan.am

Երեխաներն առողջ ամուսնության գագաթնակետն են։
 (ՌՈՒԴՈԼՖ ՆՈՅԲԵՐՏ)

Սեռավարակների ի՞նչ տեսակներ կան և որքանո՞վ են վտանգավոր կանանց համար...

Հղիություն, ծննդաբերություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Խլամիդիոզ և անպտղություն (Chlamydiosis and Infertility). urolog.am
Խլամիդիոզ և անպտղություն (Chlamydiosis and Infertility). urolog.am

Խլամիդիոզը սուր վարակ է, որը կարող է ախտահարել տարբեր օրգանների լորձաթաղանթը, որտեղ կա գլանաձև էպիթել
Վտանգավոր բարդություններից խուսափելու համար շատ կարևոր է ժամանակին ախտորոշել...

Անպտղություն
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am
Ցիտոմեգալովիրուս (CMV). urolog.am

Ցիտոմեգալիայի վիրուսը կարող է պատճառ հանդիսանալ տարբեր լուրջ վարակների առաջացման համար: Շատ հիանդություններ, այդ թվում ռետինիտը, կարող է զարգանալ ՄԻԱՎ վարակակիրների և հազվադեպ նաև օրգանների փոխպատվաստում տարած...

Վարակաբանություն
Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները
Ախտանշաններ, որոնք կօգնեն վաղ շրջանում հայտնաբերել վեներական հիվանդությունները

Գործնականում սեռական կյանքով ապրող յուրաքանչյուրը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդության խնդիր ունեցել է: Այդ հիվանդությունները 30-ից ավելի են: Մահացու ՁԻԱՀ-ից մինչև խլամիդիա սեռական ճանապարհով են փոխանցվում...

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com
Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ. izmirlianmedicalcenter.com

Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները բավականին հաճախ են հանդիպում: ԱՄՆ-ում տարեկան գրանցվում է մոտավորապես 20 միլիոն նոր դեպք, որոնց կեսը հայտնաբերվում է 15-24 տարեկան անձանց մոտ...

ՄԻԱՎ վարակ
ՄԻԱՎ վարակ

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ` ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային...

Վարակաբանություն
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են
Վեներական հիվանդություններն աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճում են

Վեներական հիվանդություններն ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում, աճման միտում ունեն: Հայաստանում այդ հիվանդությունների, դրանց վիճակագրության, ախտորոշման եւ բուժման մեթոդների մասին NEWS.am Style-ի թղթակիցը զրուցել է Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի...

ՄԻԱՎ (HIV) վարակ
ՄԻԱՎ (HIV) վարակ

ՄԻԱՎ (Մարդու իմուն անբավարարության վիրուսային) վարակը հարուցվում է իմուն անբավարարության վիրուսի կողմից, որն ախտահարում և թուլացնում է մարմնի իմուն (անընկալ) համակարգը...

Վարակաբանություն
ՁԻԱՀ-ն անհետացող վարա՞կ է դառնում

Մոտակա տարիներին հնարավոր է, որ ՁԻԱՀ-ը «XX և XXI դարերի անբուժելի ժանտախտի» խմբից վերջնականապես անցնի անհետացող վիրուսային ինֆեկցիաների շարքին: ՄԱԿ-ի փորձագետները նշում են, որ ՄԻԱՎ-հվանդացությունն ամբողջ աշխարհում շարունակում է նվազել...

Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է
ՁԻԱՀ-ը յուրաքանչյուրի պնդիրն է

Մեր հարցերին պատասխանում է ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Գրիգորյանը...

Մաշկաբանություն Հրատապ թեմա Հայաստանում Առողջապահության լրատու 18-19.2012
ՄԻԱՎ/ԶԻԱՀ. թվեր և փաստեր

  • ԶԻԱՀ-ն առաջին անգամ ախտորոշվել է 1981 թվականին ԱՄՆ-ում և արդեն աշխարհում 60 միլիոն մարդ վարակվել է ՄԻԱՎ-ով: Ըստ ՄԱԿ-ի տվյալների, այսօր ամեն օր ՄԻԱՎ-ով վարակվում է 15-24 տարեկան մոտ 2400 երիտասարդ...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Առողջապահության լրատու 18-19.2012
Մաշկաբանության և սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տեղեկատվություն

Հայաստանում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների` սեռավարակների թվի աճ է արձանագրվել, որին «նպաստել» են բնակչության կենսամակարդակի նվազումը, մարմնավաճառությունը,«սեռական հեղաշրջումը»...

Առողջապահություն 1.2012
Կանդիդոզը որպես սեռավարակ
Կանդիդոզը որպես սեռավարակ

Կանդիդոզը որպես սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն` մեր հանրապետությունում բոլոր սեռավարակների մեջ վերջին 10 տարիների ընթացքում արձանագրված դեպքերի թվով զբաղեցրել է առաջին տեղը...

Վարակաբանություն Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Ուրո-անդրոլոգիա Առողջապահություն 1.2012
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը` որպես առողջ  ապահական համակարգին մարտահրավեր և դրան հակազդումը

Դեռևս 1981 թվականին իր գոյության մասին ազդարարած ՁԻԱՀ-ն առաջին հերթին մարտահրավեր էր առողջապահական համակարգին, որը համաճարակի սկզբում իր վրա վերցրեց խնդրին դիմակայելու հիմնական ծանրությունը...

Վարակաբանություն Հրատապ թեմա Աշխարհում Առողջապահության լրատու 1.2011

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ